ԱԱրսեն Մկրտչյան

Արդարադատության նախարարի տեղակալը ներկայացրել է կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում գրանցված առաջընթացը

Արդարադատության նախարարի տեղակալը ներկայացրել է կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում գրանցված առաջընթացը

Արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը հեռավար ձևաչափով մասնակցել և ելույթով է հանդես եկել Միավորված ազգերի կազմակերպության Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի (UNCAC) աշխատանքային խմբի հանդիպմանը:

 

Փոխնախարարն ընդգծել է վերջին չորս տարիների ընթացքում Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված գործընթացին զուգընթաց՝ կոռուպցիայի կանխարգելման և դրա դեմ պայքարի ուղղությամբ կատարված աշխատանքները, որոնք ամբողջապես համապատասխանում են ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի հատուկ նստաշրջանում ընդունված քաղաքական հռչակագրով սահմանված նպատակներին:

 

Փոխնախարար Թումանյանցը ներկայացրել է Հայաստանում հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ բարեփոխումները և դրանց իրականացման արդյունքում գրանցած առաջընթացը, մասնավորապես հայտնել է, որ 2021 թվականին ստեղծվել է Հակակոռուպցիոն կոմիտեն և ներկայացրել է Կոմիտեի գործառույթները:
 

Ընդգծվել են նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ որպես կանխարգելիչ մարմնի ստեղծումը, գործառույթները, ինչպես նաև Հանձնաժողովի գործունեության դրական արդյունքները:

 

Հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ բարեփոխումների համատեքստում փոխնախարար Թումանյանցը նշել է, որ հակակառուպցիոն դատարանների գործարկումն սկսվել է 2021 թվականի հոկտեմբերից և 2022 թվականի տարեվերջին ամբողջապես կգործարկվի 3 ատյանի դատարաններով: Նշվել է նաև, որ ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն, ինչպես նաև ներկայացվել վարչության գործունեության դրական արդյունքները:

 

Կարևորվել է նաև կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ հանրային իրազեկման արշավների իրականացումը և այս համատեքստում ներկայացվել են Հակակոռուպցիոն հաղորդակցության գործողությունների ծրագրով նախանշված միջոցառումները:

 

Ելույթի վերջում փոխնախարար Թումանյանցը մեկ անգամ ևս ընդգծել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը համարվում է Հայաստանի կարևորագույն առաջնահերթություններից մեկը և այս ոլորտում իրականացվում է կարևոր բարեփոխումային օրակարգ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում