ԼԼիլիթ Ասատրյան

Նախազգուշացնող նոր ազդանշան վարորդների համար

Նախազգուշացնող նոր ազդանշան վարորդների համար

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ աջակողմյան մշտական երթևեկությամբ խաչմերուկներում տեղադրվում է լուսային լրացուցիչ տեղեկատվական ազդանշան, որը վարորդներին կհուշի այդ պահին միաժամանակ աշխատող հետիոտնի անցումը թույլատրող կանաչ ազդանշանի միանալու մասին:

Առաջին ազդանշանը տեղադրվել և գործարկվել է Ագաթանգեղոս-Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկում և Արշակունյաց պողոտա-Ագաթանգեղոսի փողոց հատման վայրում:
«Վարորդների տեսադաշտը երբեմն սահմանափակ է լինում, և չեն նկատում զուգահեռաբար հետիոտնի անցումը թույլատրող ազդանշանի միանալու պահը: Այսուհետ, երբ վառվի հետիոտնի կանաչ ազդանշանը, կմիանա նաև այդ մասին վարորդին նախազգուշացնող նոր ազդանշանը: Սա առաջինն է: Երևանում այդպիսի խաչմերուկների թիվը 27 է, մնացած բոլորում ևս կտեղադրվեն լուսացուցային նոր նշանները»,- նշում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Հայկ Սարգսյանը:

Աշխատանքներն իրականացվել են ՀՀ ՃՈ հետ համատեղ: Նախաձեռնության գլխավոր նպատակը պատահարների թիվը նվազեցնելն ու անվտանգ երթևեկություն ապահովելն է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում