ԳԳոհար Սարգսյան

Քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ ոստիկանության աշխատակիցներին կաշառք առաջարկելու համար

Քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ ոստիկանության աշխատակիցներին կաշառք առաջարկելու համար

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում բացահայտվել է ՀՀ ոստիկանության աշխատակիցներին կաշառք առաջարկելու դեպք:

Մասնավորապես՝ Ա. Գ.-ն և Է. Գ.-ն, ծառայություն իրականացնելիս Բագրատունյաց պողոտայում ժամը 04:00-ի սահմաններում նկատելով երթևեկելի գոտու 2-րդ շարքում կայանված Opel մակնիշի ավտոմեքենա, մոտեցել են վարորդին, պահանջել փաստաթղթերը, կատարել սթափության զննում: Պարզելով, որ վարորդը՝ Մասիս քաղաքի բնակիչ Ա. Հ.-ն, գտնվում է ոչ սթափ վիճակում, ավտոմեքենան տեղափոխել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության հատուկ պահպանվող տարածք:  Իր օգտին պաշտոնատար անձանց կողմից ապօրինի անգործության՝ վարչական իրավախախտում կատարելու վերաբերյալ արձանագրություն չկազմելու դիմաց Ա. Հ.-ն ոստիկանության աշխատակիցներին առաջարկել է 20000 ՀՀ դրամ կաշառք: Չնայած վերջիններիս զգուշացումներին, որ գումար առաջարկելը քրեորեն պատժելի արարք է, Ա. Հ.-ն շարունակել է պնդել՝ կաշառքի առարկա հանդիսացող գումարը նետելով ծառայողական մեքենայի մեջ:

Ա. Հ.-ն ոստիկանության պարեկների կողմից ձերբակալվել ու տեղափոխվել է ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժին:

Վերը նշված հանցավոր արարքի կատարման համար Ա. Հ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկողություն իրականացնող դատախազին այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում