ԱԱրսեն Մկրտչյան

Հրշեջ-փրկարարները չեզոքացրել են Ստեփանակերտում բռնկված հրդեհը

Հրշեջ-փրկարարները չեզոքացրել են Ստեփանակերտում բռնկված հրդեհը

Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 15:26-ին, ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Թումանյան 121 հասցեի հարակից տարածքում հրդեհ է բնռկվել և այրվում է չոր խոտատարածք:

 

Ժամը 15:27-ին փրկարար ուժերի վարչության հրշեջ-փրկարար մասից մեկ մարտական հաշվարկ՝ հրշեջ մեքենայով մեկնել է դեպքի վայր: Քամու օգնությամբ հրդեհը արագ տարածվել է նշված տեղանքում, ինչը հաշվի առնելով ժամը 15:40-ին օգնության է մեկնել երկրորդ հրշեջ մեքենան:

 

Հրդեհաշիջման աշխատանքները առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով դեպքի վայր են ուղարկվել ևս 3 հրշեջ մարտական հաշվարկ և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը:
 

 

Հրդեհը մարելու ընթացքում հայտնաբերվել է մեկ միավոր «Ֆ-1» տիպի ձեռքի նռնակ: Ժամը 16:30-ին ծառայության սակրավորական խումբը մեկնել է նշված վայր և հայտնաբերված զինամթերքը տեղափոխել անվտանգ տարածք՝ պահեստավորման նպատակով :

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:20-ին, մարվել` ժամը 18:40-ին:
 
Հրդեհի հետևանքով այրվել է մոտ 1 հա չոր խոտատարածք, ծառեր և թփուտներ:

 

Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում