ՀՀայկարամ Նահապետյան

Մեծամորում սուբվենցիոն ծրագրով երկու բազմաբնակարան շենքի տանիք է հիմնանորոգվում

Մեծամորում սուբվենցիոն ծրագրով երկու բազմաբնակարան շենքի տանիք է հիմնանորոգվում

2022 թվականի պետություն-համայնք համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրի շրջանակում մեկնարկել են Մեծամոր միավորված համայնքի Մեծամոր քաղաքի 1-ին թաղամասի 13ա և 27 բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգման աշխատանքները:

Ծրագիրն իրականացվում է եռակողմ՝ պետություն-համայնք-բնակիչներ համաֆինանսավորմամբ: Պետության մասնակցությունը 35% է, համայնքինը՝ 55%, իսկ բնակչությանը՝ 10%: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 68.3 մլն դրամ:

Իրականացվող աշխատանքների արդյունքում կկառուցվեն նոր տանիքներ՝ 1833 ք.մ ընդհանուր մակերեսով:

Ծրագրի շահառուների թիվը 338 է:

Շինաշխատանքներն իրականացնում է «Սյունիք» ՍՊԸ-ն, տեխնիկական հսկողությունը՝ «ՆՈՕՆԱ» ՍՊԸ-ն:

Հավելենք, որ 2022 թվականի համար Մեծամոր համայնքում Կառավարության կողմից հավանության է արժանացել ևս 6 ծրագիր, այդ թվում՝

• Մեծամոր քաղաքի թիվ 2 մանկապարտեզի հիմնանորոգում և հարակից տարածքների բարեկարգում.
• Մեծամոր քաղաքի թիվ 3 մանկապարտեզի հիմնանորոգում և հարակից տարածքների բարեկարգում.
• Մեծամոր քաղաքի խմելու ջրամատակարարման ցանցի կառուցում.
• Մեծամոր համայնքի նախկին պոլիկլինիկայի շենքը Մեծամորի համայնքապետարանի վարչական շենք դարձնելու նպատակով վերանորոգման աշխատանքներ.
• Մեծամորի մշակույթի տան վերանորոգում.
• Մեծամոր քաղաքի 1-ին թաղամասի 4Բ1, 6Բ1, 8Բ1, 8Բ2 և 2Բ շենքերի վերելակների փոխարինում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում