Օրը՝ 60 վայրկյանում | 02.09.2022

ԳԳոհար Սարգսյան

Արցախում նշում են պետականության հռչակման 31-ամյակը:

Հայաստանը շարունակելու է աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղում բնականոն կենսագործունեության ապահովմանը, անվտանգության և մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներին. Նիկոլ Փաշինյանի ուղերձը:

Մենք կանգնած ենք ձեր ժողովրդի կողքին. Միացյալ Նահանգների կոնգրեսականների ուղերձը՝ Արցախի անկախության օրվա առթիվ:

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարելի լուծված համարել, քանի դեռ չեն հասցեագրվել արցախահայության խորքային կարիքները. Հայաստանի արտաքին գործերի նախարարություն:

Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:

Վոլոդիմիր Զելենսկին քննադատել է Զապորոժիեի ատոմակայան այցելած՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաքելությանը:

Եվրոպայի էներգետիկ անվտանգությունն առանց Ռուսաստանի անհնար է պատկերացնել. Վյաչեսլավ Վոլոդին:

Բեռլինը կպահպանի Մոսկվայի հետ շփումները. Շոլց:

Ռուսաստանը կդադարեցնի նավթ մատակարարել այն երկրներին, որոնք գների վերին շեմ կսահմանեն. Նովակ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում