Ուժեղացված ծառայության ընթացքում պարեկները մի քանի ժամում հայտնաբերել են 118 իրավախախտի

ԳԳոհար Սարգսյան

Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները պարբերաբար շարունակում են ուժեղացված ծառայությունները։ Հերթականը օգոստոսի 31-ի երեկոյան էր։

Մի քանի ժամում պարեկային ծառայության ոստիկանները հայտնաբերել են 118 իրավախախտի: Նրանց նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ, իսկ 15 մեքենա տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։

4 վարորդ տրանսպորտային միջոցը վարել է ոչ սթափ վիճակում, 12-ը՝ առանց վարորդական իրավունքի վկայականի, 16-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 39-ը՝ առանց ամրագոտու, 26-ը վարելիս օգտագործել են ծխախոտային արտադրատեսակ, իսկ 36 մեքենա չէր անցել տեխզննություն։ 3 հետիոտնի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն՝ ոչ սահմանված վայրով փողոցը հատելու համար։

Խուլիգանության, վիճաբանության և ոստիկանի օրինական պահանջը չկատարելու կասկածանքով ոստիկանության բաժիններ են բերվել մի քանի անձինք։

Նմանօրինակ միջոցառումները շարունակական են։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում