Հիմնանորոգվում են Գավառի երկրորդական փողոցները

ԱԱլիս Մելիքսեթյան

Գավառում շարունակվում են նախորդ տարվա սուբվենցիոն ծրագրով իրականացվող ճանապարհաշինական աշխատանքները: Ասֆալտապատվում են Սայաթ-Նովա փողոցը և գերեզմանոց տանող ճանապարհի մի հատվածը: Սայաթ-Նովա երկրորդական նշանակության փողոցը տանում է դեպի մանկապարտեզ, որն ունի նաև ներառական խմբեր: Անմխիթար վիճակում գտնվող ճանապարհի շինարարությամբ ոգևորված են հատկապես հիմնանորոգվող հատվածներում ապրողները:

Բագրատ Չալդրանյան (Գավառի բնակիչ) - Երեխաներն էս ճանապարհով գնում են պարտեզ: Էս թոզը-մոզը կըդրվավ: Ավելի հաճելի ա, որ էս լավ ճանապարհով գնում են:

Գրիգոր Դաշտոյան (Գավառ համայքնի ղեկավարի առաջին տեղակալ) - Խորհրդային Միության փլուզումից հետո այստեղ ասֆալտապատման աշխատանքներ չէին իրականացվել: Սա, իհարկե, երկրորդական փողոց է: Մենք կարողացել ենք արդեն մեր ներդրումները հասցնել նաև երկրորդական փողոցների հիմնովին ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելուն:

Բարեկարգվում են նաև Գավառի Սայաթ-Նովա փողոցի մայթերը: Իսկ Գերեզմանոց տանող ճանապարհահատվածի հիմքային աշխատանքներն արդեն ավարտված են: Շուրջ 400 մ երկարությամբ ճանապարհը պատրաստ է ասֆալտապատման:

Հրայր Մուսոյան (շինարարական կազմակերպության ներկայացուցիչ) - Մայթերի ասֆալտապատման աշխատանքներն արդեն իսկ կատարված են: Շարունակական աշխատանքները, եղանակների բարվոք լինելու դեպքում, նախատեսվում է ավարտել մոտ 20, օրից, որից հետո շահագործման կհանձնվեն և՛ Սայաթ-Նովա փողոցը, և՛գերեզմանոց տանող ճանապարհային հատվածները:

Սուբվենցիոն այս ծրագրի արժեքը կազմել է 84 մլն դրամ, որի 45 %-ը Կառավարության, 55%-ն էլ համայնքի ներդրումն է:

Հեղինակ՝ Անահիտ Կարեյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում