ԱԱլիս Մելիքսեթյան

Սյունիքի մարզպետն այցելել է Բերձորից ու Աղավնոյից Քարահունջ տեղափոխված քաղաքացիներին, լսել խնդիրները

Սյունիքի մարզպետն այցելել է Բերձորից ու Աղավնոյից Քարահունջ տեղափոխված քաղաքացիներին, լսել խնդիրները

Բերձորից ու Աղավնոյից Սյունիք տեղափոխված բնակիչների տներ շրջայցին միացել է նաև Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, այցելել Քարահունջում հաստատված ընտանիքներին, զրուցել նրանց հետ, հետաքրքրվել կեցության պայմաններով ու լսել խնդիրների մասին։ Այս մասին հայտնում են Սյունիքի մարզպետարանից:

Մարզպետարանի աշխատակիցները սկսել են արձագանքել մինչ այս գրանցած խնդիրներին․ Գորիս է հասցվել անհրաժեշտ կենցաղային տեխնիկա ու ըստ անհրաժեշտության հատկացվել ընտանիքներին։

Գործընթացը կշարունակվի։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում