ԼԼիլիթ Ասատրյան

Քանդվել է Մոսկովյան 3 շենքին կից ինքնակամ կառուցված առևտրի կրպակը

Քանդվել է Մոսկովյան 3 շենքին կից ինքնակամ կառուցված առևտրի կրպակը

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Մոսկովյան 3 հասցեում գտնվող Մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի շենքին կից տարիներ առաջ տնտեսվարողը ինքնակամ տեղադրել էր առևտրի կրպակ, իսկ հարակից տարածքում՝ սառնարաններ, որոնք նաև կրպակի առկայությամբ աղավաղում էին կառույցի ճարտարապետական տեսքը։

 
Լուսանկարի նկարագրությունը հասանելի չէ:
 

Հարկ է նշել, որ ՀՀ Կառավարության 2004 թ․ հոկտեմբերի 7-ի N 1616-Ն որոշմամբ վերոնշյալ շենքը ճանաչվել էր ՀՀ Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան։

 
Հնարավոր է սա 6 մարդ, մարդիկ կանգնած են and դրսում նկարն է
 

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և ծառայությունների վարչության աշխատակիցների կողմից տարված բացատրական աշխատանքների շնորհիվ տնտեսվարողը կամովին ազատել է կրպակը, որից հետո վարչության և Կենտրոն վարչական շրջանի աշխատակիցների համատեղ ջանքերով կրպակն ապամոնտաժվել է։

 
Հնարավոր է սա 4 մարդ and դրսում նկարն է
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում