ԼԼիլիթ Ասատրյան

Տեղի է ունեցել համապետական մարդահամարի նախապատրաստման Արմավիրի մարզային հանձնաժողովի առաջին նիստը

Տեղի է ունեցել համապետական մարդահամարի նախապատրաստման Արմավիրի մարզային հանձնաժողովի առաջին նիստը

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորությամբ մարզպետարանում այսօր տեղի է ունեցել Հայաստանում 2022 թվականի հոկտեմբերի 13-22-ը նախատեսված համապետական մարդահամարի նախապատրաստման և անցկացման մարզային հանձնաժողովի առաջին նիստը՝ հանրապետական գործադիր մարմինների մարզային կառույցների, համայնքային իշխանության և մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ: Այդ մասին ասված է մարզպետարանի Ֆեյսբուքի էջում:

 
Հնարավոր է սա 7 մարդ, մարդիկ նստած են, գրասենյակ, ներսում and տեքստ, որում ասվում է «EPSON» նկարն է
 

«Ընդգծելով մարդահամարի անցկացման համապետական նշանակությունն ու կարևորությունը՝ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը նշել է, որ մարդահամարի անցկացումն իրենից ներկայացնում է իրար հաջորդող, փոխկապակցված միջոցառումների շարք, որը մարզային հանձնաժողովի ու տեղական ինքնակառավարման մարմինների համակարգված և արդյունավետ համագործակցության արդյունքում հաջողությամբ կիրականացվի: Մարզպետը կարևոր է համարել յուրաքանչյուր աշխատակցի պատասխանատու մոտեցումը գործընթացին:

 
Հնարավոր է սա 9 մարդ, մարդիկ նստած են, մարդիկ կանգնած են and ներսում նկարն է
 

Անդրադառնալով մարդահամարի նպատակին, նշանակությանը, հիմնական առավելություններին՝ Վիճակագրական կոմիտեի մարդահամարի գործառնական վարչության պետ Վարդան Գևորգյանը նշել է, որ 2022 թվականի մարդահամարը նախորդներից մասնավորապես տարբերվում է կազմակերպման մեթոդաբանությամբ: Մարդահամարի ծրագրով սահմանված տվյալների հավաքման համար կիրականացվի ընտրանքային հետազոտություն՝ ՀՀ բնակչության պետական ռեգիստրից ընտրված հասցեների 25%-ում բնակվող բնակչության շրջանում: Հետազոտության տվյալները կհավաքվեն հարցումների միջոցով՝ շարժական համակարգիչների (պլանշետների) կիրառմամբ:

 
Հնարավոր է սա 3 մարդ and մարդիկ նստած են նկարն է

 

Ներկայացնելով իրականացվելիք գործընթացները՝ Վարդան Գևորգյանը խոսել է մարդահամարի իրականացման ժամանակավոր անձնակազմի, աշխատասենյակների, ինչպես նաև քաղաքային և գյուղական համայնքների հասցեական տնտեսության կարգավորման, փողոցների, թաղամասերի անվանատախտակների, շենքերի, շինությունների ու բնակարանների համարանիշների առկայության անհրաժեշտության մասին»,- նշված է գրառման մեջ:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում