Օրը՝ 60 վայրկյանում | 31.08.2022

ԳԳոհար Սարգսյան

Բրյուսելում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի, Շառլ Միշելի և Իլհամ Ալիևի հանդիպումը:

Վաշինգտոնը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին ակտիվացնել դիվանագիտական փոխգործակցությունը:

Արցախից Հայաստան և հակառակ ուղղությամբ երթևեկությունն արդեն իրականացվում է այլընտրանքային երթուղով՝ շրջանցելով Բերձորը:

Բերձորում և Աղավնոյում 13 տների հրկիզման դեպքերով քրգործերի հարուցումը մերժվել է արդարացման հիմքերով. Արցախի ոստիկանություն:

Հնդկաստանը դրական դերակատարություն կարող է ունենալ մեր տարածաշրջանների առջև ծառացած խնդիրների արդար լուծման գործում. Փաշինյան:

Վերահաստատում եմ մեր պատրաստակամությունը՝ զարգացնելու ՀՀ-ի և Ղրղզստանի փոխշահավետ գործակցությունը. Փաշինյան:

Կյանքի 91-րդ տարում մահացել է ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը:

ԵՄ գործունեությունը Հարավային Կովկասում կապ չունի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հետ. Զախարովա:

Թուրքիան հայտարարել է, որ կշարունակի աջակցել Ուկրաինային:

ԵՄ երկրները որոշել են չեղարկել Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի դյուրացման պայմանագիրը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում