ԼԼիլիթ Ասատրյան

Արմավիրի մարզպետը ներկա է եղել 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գրիգորյանի հիշատակը հավերժացնող հուշարձանի բացմանը

Արմավիրի մարզպետը ներկա է եղել 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գրիգորյանի հիշատակը հավերժացնող հուշարձանի բացմանը

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը Վաղարշապատ համայնքի Զվարթնոց թաղամասում այսօր ներկա է եղել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գրիգորյանի հիշատակը հավերժացնող հուշարձանի բացմանը, որին հերոս հայորդու ծնողների և հարազատների հետ մասնակցել են նաև առողջապահության փոխնախարար Արմեն Նազարյանը, Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը և այլք։ Այդ մասին հայտնում են Արմավիրի մարզպետարանից:

 
Հնարավոր է սա 4 մարդ, մարդիկ կանգնած են and դրսում նկարն է
 
Հնարավոր է սա 4 մարդ, մարդիկ կանգնած են and դրսում նկարն է
 

Արարողության մեկնարկին ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Արցախյան պատերազմում զոհված հայորդիների անմար հիշատակը, ապա Էջմիածին քաղաքի Սբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արտակ ավագ քահանա Սիմոնյանի ձեռամբ տեղի է ունեցել նորաբաց հուշարձանի օծումը:

 
Հնարավոր է սա 1 person նկարն է
 
Հնարավոր է սա 11 մարդ, մարդիկ կանգնած են and դրսում նկարն է
 

Ողջունելով հիշատակի միջոցառման մասնակիցներին և իր զորակցությունը հայտնելով Գրիգորյանների ընտանիքին՝ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը կարևորել է օրվա նշանակությունը և ընդգծել, որ Մխիթար Գրիգորյանի հարազատ բակում կանգնեցված խաչքարն այսուհետ ապահովելու է նրա հավերժ ներկայությունը:

 
Հնարավոր է սա 4 մարդ, մարդիկ կանգնած են and դրսում նկարն է
 
Հնարավոր է սա 11 մարդ, մարդիկ կանգնած են and դրսում նկարն է
 

«Մխիթարը և իր մարտական ընկերներն իրենց կյանքը զոհել են Մայր հողի կանչով՝ թողնելով հավերժության և փառքի ուղի: Իսկ մեզ պարտավորեցրել են մեր աշխատանքով և նվիրումով արժանի լինել իրենց գործած սխրանքներին»,- ամփոփելով իր խոսքը՝ ասել է մարզպետը:

 
Հնարավոր է սա 2 մարդ, ծաղիկ and դրսում նկարն է
 

Նշենք, որ Մխիթար Գրիգորյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում