Օրը՝ 60 վայրկյանում | 29.08.2022

ԳԳոհար Սարգսյան

Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինն ընդգծել են եռակողմ պայմանավորվածությունների հետևողական իրականացման կարևորությունը:

Վճռական ենք էլ ավելի ամրապնդելու հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների բարգավաճման. Հայաստանի արտաքին գործերի նախարարություն:

Արցախի անվտանգության խորհրդի նիստում որոշում է կայացվել օգոստոսի 30-ի ժամը 20:00-ից Հայաստանի հետ կապն իրականացնել նոր երթուղով:

Միացյալ Նահանգները մտադիր է Հայաստանին հատկացնել առնվազն 60 միլիոն դոլար:

Հնդկական «Բրահմոս» ընկերությունը պատրաստ է հրթիռներ մատակարարել ռուսական բանակին:

Թուրքիան հինգ անգամ կբարձրացնի Բոսֆորով նավերի անցման արժեքը:

Գերմանիայի կանցլերն առաջարկել է ստեղծել միասնական եվրոպական հակաօդային պաշտպանության համակարգ:

Լիզ Թրասը խոստանում է Չինաստանը համարել սպառնալիք Մեծ Բրիտանիայի անվտանգությանը. The Times

Օգոստոսի 22-28-ը Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 2124 նոր դեպք: Առողջացել է 1788 բուժառու, արձանագրվել է մահվան 7 դեպք:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում