Օրը՝ 60 վայրկյանում | 26.08.2022

ԳԳոհար Սարգսյան

2022 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի՝ ԵԱՏՄ երկրների հետ փոխադարձ առևտուրն աճել է 52,5 տոկոսով. Փաշինյանը` Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին:

ԱՄՆ Պետդեպարտամենտն արձագանքել է Ադրբեջանի արտգործնախարարության սպառնալից հայտարարությանը. Հանձնառու ենք դյուրացնելու ուղիղ երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ, բազմակողմ մակարդակներում:

Բերձոր, Ներքին Սուս և Աղավնո բնակավայրերում ավարտվել է հուշարձանների տարհանումը:

Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհահատվածը կգործի մինչև օգոստոսի 31-ը ներառյալ:

Բայդենը Զելենսկու հետ հեռախոսազրույցում հաստատել է Կիևին աջակցությունը շարունակելու պատրաստակամությունը:

«Բայրաքթար»-ների արտադրողը բացառել է Ռուսաստանին անօդաչու սարքերի մատակարարումը:

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտարարել է Զապորոժիեի ատոմակայանում առաքելության մշտական ներկայության հնարավորության մասին:

Շոլցը հրաժարվել է Կիևին մատակարարել զենք, որով հնարավոր է հարձակվել Ռուսաստանի վրա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում