Առևանգել էին կնոջն ու ամուսնուց փող պահանջել. ոստիկանների բացահայտումը

ԳԳոհար Սարգսյան

Օգոստոսի 24-ին՝ կեսգիշերն անց, ոստիկանություն զանգած տղամարդը հայտնեց, որ Նոր Հաճնի քաղաքապետարանից իր կնոջն առևանգել են և պահանջում են հանդիպում ու 200 000 դրամ։

Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները ձեռնարկեցին անհետաձգելի միջոցառումներ՝ հանցագործությունը թարմ հետքերով բացահայտելու ուղղությամբ։ Որոշ ժամանակ անց պարզվեց, որ կնոջը ժամեր առաջ առևանգել են Երևանի երեք բնակիչ՝ երկու տղամարդ և մի կին։ Պարզվեց նաև, որ առևանգած կնոջը նրանք պահում են Երևանի Թբիլիսյան խճուղում՝ մեքենայի մեջ, և միաժամանակ ամուսնու հետ զրուցում են՝ նշելով ազատ արձակելու պայմանը։ Առևանգումից ժամեր անց ոստիկանները նրանց հայտնաբերեցին Երևանի Ահարոնյան փողոցում և ձերբակալեցին։

Ըստ նախնական տվյալների՝ առևանգվածի ամուսնու և առևանգողների միջև պարտք ու պահանջի խնդիր է եղել:

Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կատարվում է նախաքննություն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում