ՔՔրիստինա Մկրտչյան

Հրդեհ Ստեփանակերտի թթվածնային սարքավորումների արտադրամասում. պայթել են բարձր ճնշմամբ տարաներ

Հրդեհ Ստեփանակերտի թթվածնային սարքավորումների արտադրամասում. պայթել են բարձր ճնշմամբ տարաներ

Ստեփանակերտի Տիգրան Մեծ 20 հասցեում թթվածնային սարքավորումների արտադրամասում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով պայթել են բարձր ճնշմամբ տարաներ։

 
Հրշեջ փրկարարներն իրականացրել են մասնակի մեկուսացում։

 

«Հորդորում ենք խուճապի չմատնվել, դեպքի վայրում իրականացվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները»,- ասված է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Արցախի ՆԳՆ լրատվության և հանրության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը հայտնել էր, որ Ստեփանակերտի շինություններից մեկում բռնկված հրդեհից հետո պայթյուն է առաջացել, հանգամանքները պարզվում են։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում