Մեկնարկելու է «Զգուշացեք, երեխաներ են» միջոցառումը. խորհրդակցություն ոստիկանությունում

ԱԱրսեն Մկրտչյան

Օգոստոսի 25-ին ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կամո Ցուցուլյանը։ Մասնակցում էին ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության, պարեկային ծառայության, ճանապարհային ոստիկանության, մայրաքաղաքի և մարզային վարչությունների պետերի ծառայության գծով տեղակալներ։
Ոստիկանության պետի տեղակալը նշեց, որ 2022-2023 ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ հանրապետությունում սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 1-ն անցկացվելու է «Զգուշացեք, երեխաներ են» միջոցառումը, որի նպատակն է հանրապետության բոլոր ուսումնական հաստատությունների ու դպրոցների շրջակայքում ապահովել պատշաճ հասարակական կարգ և անվտանգ երթևեկություն։

Հանցագործությունները, մասնավորապես՝ գողության ու գրպանահատության դեպքերը կանխելու նպատակով Կամո Ցուցուլյանը հանձնարարեց ուժեղացնել ծառայությունը տոնավաճառների և գրենական պիտույքների վաճառակետերի մոտ։ Խոսվեց նաև ուսումնական հաստատությունների շրջակայքում գծանշումների թարմացման մասին։ Հանձնարարվեց համագործակցել տեղական ինքնակառավարման մարմինների հետ, որ մինչև սեպտեմբերի 1-ը բոլոր դպրոցների մոտ լինեն թարմացված գծանշումներ։

Խորհրդակցության ընթացքում համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուների հետ քննարկվեցին ծառայության կազմակերպման վերաբերյալ հարցեր։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում