Օրը՝ 60 վայրկյանում | 19.08.2022

ԳԳոհար Սարգսյան

Տեղի է ունեցել Հայաստան-Վրաստան Բարեկամության կամրջի բացման պաշտոնական արարողությունը:

Փաշինյանը և Ղարիբաշվիլին նշել են, որ բարձրաստիճան շփումները վկայում են հայ-վրացական հարաբերությունների դինամիկ զարգացման և քաղաքական երկխոսության բարձր մակարդակի մասին:

Բարդագույն մարտահրավերների պայմաններում ակնառու աճ է արձանագրվել հայ-վրացական առևտրատնտեսական հարաբերություններում. Փաշինյան:

Վարչապետը ծանոթացել է Բագրատաշենի մաքսակետի գործունեությանն ու նախատեսվող բարեփոխումներին:

Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարը ռուսական խաղաղապահներից պահանջել է արգելել նրանց պատասխանատվության գոտում ադրբեջանցի և այլ երկրների ԶԼՄ-ների մուտքը առանց համաձայնության:

Աշխարհը չի ուզում ևս մեկ Չեռնոբիլ. Գուտերեշը և Էրդողանը Լվովում քննարկել են Զապորոժիեի ատոմակայանի հարցը:

Եռակողմ հանդիպման ավարտին Զելենսկին և Գուտերեշը հայտարարել են հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունների անհրաժեշտության մասին։

Հյուսիսային Կորեան չեղյալ է համարել ապամիջուկայնացման մասին Սեուլի առաջարկը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում