Օրը՝ 60 վայրկյանում | 17.08.2022

ԳԳոհար Սարգսյան

«Սուրմալու» առևտրի կենտրոնում հրդեհաշիջման և որոնողական աշխատանքները շարունակվում են․ կա առնվազն 16 զոհ և 2 անհետ կորած:

Այսօր ես միանում եմ բոլոր հայերին, որոնք սգում են Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետևանքով զոհվածների համար. Շառլ Միշելը ցավակցական ուղերձ է հղել Հայաստանի վարչապետին:

Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ցավակցական հեռագիր է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները քննարկել են ռազմատեխնիկական գործակցության և տարածաշրջանային հարցեր:

Իսրայելը և Թուրքիան ամբողջապես վերականգնում են դիվանագիտական հարաբերությունները:

Թուրքիան հերքում է Սիրիայում ռազմական գործողություն սկսելու մասին լուրերը:

Հյուսիսային Կորեան երկու հրթիռ է արձակել Ճապոնիայի ուղղությամբ:

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաքելության այցը Զապորոժիեի ատոմակայան հնարավոր է միայն Կիևով. ՄԱԿ։

Պոդոլյակը Ղրիմի կամուրջը համարել է Ուկրաինայի հարվածի թիրախ:

Սննդի և խմիչքի արժեքը Մեծ Բրիտանիայի գնաճը հասցրել է 10,1 տոկոսի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում