ԳԳոհար Սարգսյան

Արցախի «Աշտարակ» կոչվող ջրամբարում 16-ամյա երեխա է խեղդվել

Արցախի «Աշտարակ» կոչվող ջրամբարում 16-ամյա երեխա է խեղդվել

Արցախի Հանրապետության ՆԳ նախարարության Ոստիկանության և ԱԻ պետական ծառայության Մարտունու շրջանային բաժիններում օգոստոսի 17-ին՝ ժամը 10:45-ին,  հաղորդում է ստացվել, որ Գիշի գյուղի ջրամբարում երեխա է խեղդվում:

 

Դեպքի վայր են մեկնել ոստիկանության, փրկարար ծառայության և Քննչական կոմիտեի օպերատիվ խմբերը։

 

Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 10:30-ի սահմաններում, Գիշի գյուղի վարչական տարածքի «Աշտարակ» կոչվող ջրամբարում լողանալու նպատակով ջուրը մտած նույն համայնքի բնակիչ 16-ամյա Գ. Բ.-ն ջրախեղդ է եղել։

 

Վերջինիս դիակը հայտնաբերվել և տեղափոխվել է «Արևիկ» մանկական բուժմիավորում։

 

Ստուգմամբ զբաղվում է Քննչական կոմիտեն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում