ԳԳոհար Սարգսյան

Բալասանյանի Բերձոր այցելությունը պայմանավորված է Արցախը Հայաստանին կապող նոր երթուղու շինարարության ընթացքին ծանոթանալով. Արցախի ԱԽ գրասենյակ

Բալասանյանի Բերձոր այցելությունը պայմանավորված է Արցախը Հայաստանին կապող նոր երթուղու շինարարության ընթացքին ծանոթանալով. Արցախի ԱԽ գրասենյակ

Արցախի անվտանգության խորհրդի գրասենյակն արձագանքել է լրատվամիջոցներում հայտնված տեղեկությանը, ըստ որի՝ կառույցի քարտուղար Վիտալի Բալասանյանը ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ադրբեջանցի պաշտոնյաների հետ այցելել է Բերձոր:

Գրասենյակի հաղորդագրությունում նշվում է, որ Վիտալի Բալասանյանի Բերձոր այցելությունը պայմանավորված է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված՝ Արցախը Հայաստանին կապող նոր երթուղու շինարարության ընթացքին ծանոթանալու նպատակով:

Գրասենյակից նաև հաստատել են, որ այցը տեղի է ունեցել Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի, ինչպես նաև ադրբեջանական կողմի ներկայացուցիչների հետ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում