ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 3593 խախտում

ԼԼիլիթ Ասատրյան

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները օգոստոսի 1-ից 8-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 3593 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 20 տրանսպորտային միջոց։

Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 25, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 2 վարորդ։ 12 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 5-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 103-ը՝ ոչ սահմանված հատվածում փակցված համարանիշներով, 1-ը՝ առանց համարանիշների։ Բացի այդ, 8 վարորդ տուգանվել է վարելիս ծխելու համար։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում