ԼԼիլիթ Ասատրյան

Քրիստիննե Գրիգորյանն անդրադարձել է ՄԻՊ աշխատակազմ ինքնուրույն դիմելու երեխաների հնարավորությանը

Քրիստիննե Գրիգորյանն անդրադարձել է ՄԻՊ աշխատակազմ ինքնուրույն դիմելու երեխաների հնարավորությանը

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը օգոստոսի 4-ին այցելել է «Լուսաբաց» մանկական ճամբար և երեխաների հետ զրուցել վերջիններիս իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ։

 
Հնարավոր է սա 6 մարդ, երեխա, մարդիկ նստած են, մարդիկ կանգնած են, դրսում և տեքստ, որում ասվում է «CHAI ©RA Human Rights Defender's Office www.ombuds.am»-ը-ի նկարն է
 

Մասնավորապես՝ քննարկվել են երեխաների կարծիք արտահայտելու, կրթություն ստանալու իրավունքի իրացմանը, դպրոցներում ներառական միջավայրի և խտրական վերաբերմունքի բացառմանը առնչվող մի շարք հարցեր:

 
Հնարավոր է սա 3 մարդ, երեխա, մարդիկ նստած են, մարդիկ կանգնած են և դրսումը-ի նկարն է
 

Անդրադարձ է եղել նաև բուլինգի հասկացությանը և տեսակներին, սոցիալական ցանցերում երեխաների ակտիվությանը և նրանց անձնական տվյալների պաշտպանվածությանը, ինչպես նաև կիբեռբուլինգի անթույլատրելիությանն ու այլ անձանց նկատմամբ խտրական վերաբերմունքի դրսևորումները բացառելու անհրաժեշտությանը։

 
Հնարավոր է սա մեկ կամ մի քանի մարդիկ, մարդիկ կանգնած են, ծառ և դրսումը-ի նկարն է
 

Պաշտպանը երեխաներին ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում՝ ընդգծելով իրավունքի խախտումների կանխարգելման և վերականգնման հարցում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գործառույթները:

 
Հնարավոր է սա 4 մարդ, մարդիկ նստած են, շախմատ, ներսում և դրսումը-ի նկարն է
 

Քրիստիննե Գրիգորյանը նաև անդրադարձել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ինքնուրույն դիմելու երեխաների հնարավորությանը՝ հավելելով, որ երեխայի լավագույն շահին միտված որոշումների կայացման գործընթացում առանցքային նշանակություն ունի երեխաների հետ չմիջնորդավորված հաղորդակցությունը։

 
Հնարավոր է սա 12 մարդ, մարդիկ կանգնած են, դրսում և տեքստ, որում ասվում է «RA Human Rights Defender's Office www.ombuds.am»-ը-ի նկարն է
 

Պաշտպանը ծանոթացել է նաև ճամբարի առօրյային, միջոցառումներին և պայմաններին, զրուցել երեխաների հետ:

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում