ԳԳոհար Սարգսյան

Դատավորը որոշել է 3 ամսով կալանավորել Ավետիք Չալաբյանին

Դատավորը որոշել է 3 ամսով կալանավորել Ավետիք Չալաբյանին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի  գործով դատաքննությանը հանրային մեղադրողն առաջարկել է Չալաբյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել գրավը։

Չալաբյանի պաշտպանը նշել է, որ խափանման  միջոց կիրառելու համար անհրաժեշտ է հիմնավոր կասկած։

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը, սակայն, որոշել է 3 ամիս ժամկետով կալանավորել Ավետիք Չալաբյանին:

Հիշեցնենք, որ Ավետիք Չալաբյանը կալանավորվել էր մայիսի 14-ին։

Հուլիսի 27-ից Չալաբյանն ազատության մեջ էր, քանի որ կալանքի ժամկետը լրացել էր։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2022 թվականի մայիսի 9-ին լրատվական կայքերից մեկում ձայնագրություն էր հրապարակվել՝ «1000 դրամ յուրաքանչյուր ուսանողի համար, Ագրարային համալսարանի դասախոսը դրդում է ուսխորհրդի նախագահին գումարի դիմաց կազմակերպել, որպեսզի ուսանողները մասնակցեն ընդդիմության հավաքներին՝ յուրաքանչյուր ուսանողի դիմաց առաջարկելով 1000 դրամ» վերտառությամբ:

Քննությամբ պարզվել է, որ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձինք քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպվող հավաքներին մասնակցելու և որոշակի գործողություններ կատարելու դիմաց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռել են՝ առաջարկելով երկու հազար ուսանողի հավաքներին ներգրավելու դիմաց տրամադրել 2.000.000 դրամ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ Ավետիք Չալաբյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը (երկու ամսով):

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում