Օրը՝ 60 վայրկյանում | 01.08.2022

ԳԳոհար Սարգսյան

Միասնական ջանքերով նոր լիցք կհաղորդենք երկկողմ փոխշահավետ գործակցությանը. Վահագն Խաչատուրյանը՝ Շվեյցարիայի նախագահին:

Սև ծովով կարող են արտահանվել նաև ռուսական գյուղմթերք և պարարտանյութեր. Աքար:

Մոսկվան Կոսովոյի շուրջ ստեղծված իրավիճակում միանշանակ աջակցում է Սերբիային. Պեսկով:

Թեհրանն ունի միջուկային զենք ստեղծելու հնարավորություններ, սակայն նման հարց օրակարգում չկա․ Իրանի փոխնախագահ:

ԱՄՆ-ն Իրանի հետ միջուկային գործարքը լիարժեք վերականգնելու ծրագիր է մշակել. Բայդեն:

Փելոսին հանդիպումներ կունենա Սինգապուրում, Մալայզիայում, Հարավային Կորեայում և Ճապոնիայում:

Թուրքիան և Միացյալ Նահանգները օգոստոսի 15-ին F-16-երի մատակարարումների շուրջ բանակցություններ կվարեն:

Եվրամիությունը 1 մլրդ եվրո է հատկացրել Ուկրաինային․ Ֆոն դեր Լայեն:

Զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին որոշում է կայացվել Բաղդադ զորք մտցնել:

Բուլղարիայի նախագահը ցրել է խորհրդարանը:

Հուլիսի 25-31-ը Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1434 նոր դեպք, առողջացել է 908 քաղաքացի, արձանագրվել է մահվան 2 դեպք:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում