ԳԳոհար Սարգսյան

Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի մասնագետները Դավիթ Բեկ բնակավայրում մաքրել են 22 000 քմ տարածք

Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի մասնագետները Դավիթ Բեկ բնակավայրում մաքրել են 22 000 քմ տարածք

Հուլիսի 18-ից «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը սկսել է Սյունիքի մարզի Դավիթ Բեկ բնակավայրում մարտական գործողությունների հետևանքով աղտոտված տարածքների մաքրման աշխատանքները։

Հուլիսին Դավիթ Բեկ համայնքում մեր մասնագետները մաքրել են 22 000 ք. մ տարածք։

Աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են 1 հատ 85 մմ տրամագծով, 3 հատ 100 մմ տրամագծով արկեր և զրահապատ արկի միջուկ։ Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի մասնագետները շարունակում են մաքրման աշխատանքները Սյունիքի մարզի Դավիթ Բեկ համայնքում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում