Ուժեղացված ծառայություններ Երևանում. հայտնաբերվել են մարտական ատրճանակ, թմրամիջոցներ և այլն

ԼԼիլիթ Ասատրյան

Հուլիսի 28-ի երեկոյան ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողները, ինչպես նաև պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում իրականացրել են ուժեղացված ծառայություններ։

Հասարակական կարգի պահպանության, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, հանցագործությունների և վարչական իրավախախտումների կանխման ու բացահայտմման նպատակով կազմակերպված հատուկ միջոցառումների ընթացքում տարբեր կասկածանքներով ձերբակալվել է 27 անձ, ստուգվել է 2249 մեքենա։

Հայտնաբերվել են տարբեր տեսակի ատրճանակներ։ Հատկապես արդյունավետ էր Էրեբունու բաժնի սպասարկման տարածքում իրականացված միջոցառումը, քանի որ մեքենաներից մեկում հայտնաբերվել է «SS» մարտական ատրճանակ։

Հայտնաբերվել են նաև դանակներ, կռփազենքեր, մահակներ և այլն։ Բացահայտվել են նաև ապօրինի թմրաշրջանառության դեպքեր. հայտնաբերվել են հաշիշի յուղ, մեթամֆետամին, մարիխուանա, լիրիկա և այլն։ 

Նմանօրինակ հատուկ միջոցառումները պարբերական են։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում