ԼԼիլիթ Ասատրյան

Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի մասնագետները պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման դասընթաց են իրականացրել ճամբարում

Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի մասնագետները պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման դասընթաց են իրականացրել ճամբարում

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման մասնագետներ Մերի Մխիթարյանը և Էվելինա Գևորգյանը ուսուցողական դասընթաց են անցկացրել Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում գտնվող «Փոքրիկ տուրիստ» ամառային ճամբարում։

Սյունիքի, Վայոց Փորի, Գեղարքունիքի և Երևանի երեխաները հանգստանալուն զուգահեռ «ՀԱՓԿ» ՊՈԱԿ աշխատակիցների շնորհիվ ուսուցանել են ինչ անել ականային վտանգի հանդիպելիս և որոնք են անվտանգ վարքագծի դրսևորումները։ Ինտերակտիվ դասընթացի արդյունքում աշակերտները ստացել են անվտանգ վարքագծի կանոնների վերաբերյալ գիտելիքներ և իրենց հուզող հարցերին պատասխաններ։

«Հանդիպումը կարևոր էր և բովանդակալից: Ներկայացված տեղեկատվությունը երեխաներին կօգնի ապահովել սեփական անվտանգությունը»,- նշել է ճամբարի ղեկավար Անի Հովհաննիսյանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում