Նոր գաղափարներ էլ կան, որոնք կյանքի կկոչվեն արդեն նոր ուսումնական տարում

ՀՀայկուշ Ասլանյան

Ամառը կես է եղել, բայց Արմավիրի տարածաշրջանային քոլեջում հանգստանալ չեն պատրաստվում: Ուսումնական ամբողջ տարվա ընթացքում՝ դասախոս թե ուսանող, պարապմունքներից հետո աշխատել են՝ տարիներով անուշադրության մատնված կրթօջախը կարգի բերելու, ակնահաճո դարձնելու համար: Կուտակված աղբից մաքրել, բարեկարգել են տարածքը, ջերմոց, սնկանոց ու պտղատու այգի հիմնել, բանջարեղեն աճեցրել:

Մարիամ Ավոյան (ուսանողուհի) - Բանջարեղենը հավաքում ենք, ուղարկում մանկապարտեզներին, ամեն անգամ՝ մի մանկապարտեզ:

Անժելա Կյուրեղյան (ուսանողուհի) - Սովորում ենք գյուղատնտեսություն, կարելի է ասել՝ պրակտիկա ենք անցնում, մեծ գիտելիքներ է տալիս ապագայի համար:

Լիլիթ Մխիթարյան (դասախոս) - Ունենք լաբորատոր պայմաններ, բայց չունեինք տեխնոլոգիան՝ դրսում: Դրա շնորհիվ մեր ուսանողները շատ մեծ պրակտիկ բազա են ձեռք բերում:

Ապագա գյուղատնտեսներն իրենց աճեցրած կանաչին հավաքել, չորացրել, փաթեթավորել են, բայց վաճառել դեռ չեն շտապում: Այս ուղղությամբ ավելի ուշ կմտածեն, երբ ավելացնեն տեսականին ու մեծացնեն արտադրության ծավալը: Մրգերի մի մասն էլ պահածոյացրել են կամ չորացրել՝ ցուցահանդեսներին ներկայացնելու համար:

Միլենա Հակոբյան (դասախոս) - Էկոտոպրակներով, կարող եք կարդալ՝ ինչի չիր է, և մեր լոգոն է ամրացված:

Ինտերակտիվ թոնրատան կառուցման ընթացքը երկարատև ու դժվար է եղել: Երբ մաքրում, ավելորդ իրերից ազատում էին տարածքը, չէին էլ պատկերացնում՝ ինչ են ստանալու: Գիտեին միայն, որ քոլեջի ֆինանսական հնարավորությունը շատ փոքր է: Այդ պատճառով, որպես հիմնական նյութ, օգտագործել են թափոնները:

Նարեկ Օհանջանյան (ուսանող) - Ապրանքները, որոնք չէին օգտագործվում, վերամշակել և օգտագործել ենք: Մեկը բանտաժներից սարքած թոնիր է, մյուսը՝ կավից՝ լավաշի համար:

Թոնրատան բացմանն ամենից շատ սպասում էին Մելսն ու Նարեկը: Ավագները պետք է գնահատեին իրենց գործը, իսկ աշխատանքը, որքան էլ ծանր, բայց կարևոր դաս է տվել տղաներին:

Մելս Մհերյան (ուսանող) - Ես որ այս ամեն ինչն արեցի, հետագայում ավելի հեշտ կլինի՝ տանս գործերն անելու համար, որովհետև փորձն անցել եմ:

Թոնրատանը ուսանողներն ու դասախոսները ոչ միայն կհանգստանան, այլև վարպետության դասեր կկազմակերպեն, հետաքրքիր միջոցառումներ կանցկացնեն:

Անգելինա Արշակյան (Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի տնօրեն) - Ես ապացուցեցի, որ չունենալով գումար՝ կարող ենք ունենալ բարի կամք, միասնականություն և որի արդյունքում քաղում ենք պտուղները:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում