ԱԱրսեն Մկրտչյան

Մեկնարկել են Ոսկեհատի մանկապարտեզի վերանորոգման աշխատանքները

Մեկնարկել են Ոսկեհատի մանկապարտեզի վերանորոգման աշխատանքները

Էջմիածնի քաղաքապետարանից տեղեկացնում են՝ Կառավարության կողմից իրականացվող համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակում, Էջմիածին համայնքի կողմից 2022 թվականին ներկայացված հայտերից մեկով մեկնարկել են Ոսկեհատ բնակավայրի մանկապարտեզի վերանորոգման աշխատանքները:

 

 

Նորոգվելու են շենքի հիմնական և նկուղային հարկերը, փոխվելու են դռները, պատուհանները, ամրակայվելու և սալիկապատվելու է հատակը, անցկացվելու է ջեռուցման և ջրամատակարարման համակարգ, կատարվելու է ցանկապատի և տաղավարների տեղադրում։
 

 

Աշխատանքների ընդհանուր բյուջեն կազմում է 37 միլիոն 788 հազար ՀՀ դրամ՝ պետության 70% համաֆինանսավորմամբ:

 

 
Աշխատանքների ավարտին բնակավայրի երեխաների համար կստեղծվեն լավագույն շենքային պայմանները նախադպրոցական կրթություն ստանալու համար, ինչպես նաև կապահովվի 15 հիմնական աշխատատեղ:
 

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում