Օրը՝ 60 վայրկյանում | 07.07.2022

ԳԳոհար Սարգսյան

Հատուկ ներկայացուցիչները հասել են պայմանավորվածության՝ Թուրքիա-Հայաստան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումներ իրականացնել օդային տրանսպորտով. Փաշինյան:

Հայաստանը փակուղուց դարձնում ենք խաչմերուկ. Վահան Քերոբյանը՝ հայ-թուրքական սահմանի վերաբացման մասին:

Պետք է հարգվեն պետությունների տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության սկզբունքները. Ալի Շամխանի:

Արարատ Միրզոյանը և ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարը մտքեր են փոխանակել Հայաստանում զբոսաշրջության ոլորտում իրականացվող նախագծերի շուրջ:

Շառլ Միշելն անձամբ շարունակելու է ակտիվորեն մասնակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության կառուցման գործընթացին. Տոյվո Կլաար:

Մոսկվայի և Կիևի միջև որոշակի շփումներ պահպանվում են, սակայն բացառապես հումանիտար ենթախմբերի մակարդակով. Միխայլո Պոդոլյակ:

Բորիս Ջոնսոնը հայտարարել է հրաժարականի մասին:

Ֆրանսիայի վարչապետն իր կառավարության առաջնահերթությունների շարքում նշել է պաշտպանական և էներգետիկ ոլորտները:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում