ԳԳոհար Սարգսյան

Կբարձրացվի հանրապետության հանրային նշանակության օբյեկտների էներգախնայողությունը

Կբարձրացվի հանրապետության հանրային նշանակության օբյեկտների էներգախնայողությունը

Եվրասիական Զարգացման Բանկի և ՀՀ կառավարության միջև 2022 թ․ մարտի 7-ին կնքված համաձայնագրի շրջանակում նախատեսվող ծրագիրն իրականացնելու նպատակով ընդունվել է համապատասխան որոշում: Հիմնավորման համաձայն՝ ՀՀ կառավարությանը կտրամադրվի 1 719 200 ԱՄՆ դոլար դրամաշնորհ՝ «Էներգաարդյունավետ տարածաշրջաններ. հասարակական շենքերում էներգախնայողության բարձրացման մեխանիզմների գործարկում և աջակցություն «կանաչ էներգետիկայի» զարգացմանը» ծրագրի իրականացման նպատակով:

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի կողմից Համաշխարհային բանկի ֆինանսական աջակցությամբ իրականացված էներգախնայողության ծրագրի արդյունքում հանրապետության հանրային նշանակության 64 օբյեկտի էներգախնայողությունը միջին հաշվով ավելացել է մոտ 50%-ով։

Ծրագրի արդյունքները հանգեցրել են այս պրոդուկտի մեծ պահանջարկի, և ծրագրի ավարտից հետո Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը մշտապես բազմաթիվ հայտեր է ստանում կազմակերպությունների ենթակայության շենքերի էներգաարդյունավետության բարձրացման միջոցառումների իրականացման համար։ Ծրագրում ընդգրկվելու նպատակով Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը ստացել է հայտեր հանրապետության մարզերի շուրջ 20 կրթական և առողջապահական հիմնարկություններից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում