Օրը՝ 60 վայրկյանում | 06.07.2022

ԳԳոհար Սարգսյան

Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Իսպանիայի ԱԳ նախարարի հետ:

Վահան Քերոբյանը Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինին է ներկայացրել Հայաստանի տնտեսության գերակա ոլորտները:

Հայաստան կժամանի Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին:

Կոնգրեսական Ադամ Շիֆն Ադրբեջանին կոչ է արել անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց:

Ղազախստանի նավթահանքերից մեկում պայթյուն է որոտացել. կան զոհեր:

Միացյալ Նահանգներում հանգստյան օրերին հրազենի կիրառմամբ միջադեպերի հետևանքով մոտ 200 մարդ է մահացել:

Ռուս-ուկրաինական հակամարտությունը, աշխարհում հասունացող հացահատիկի ճգնաժամն ու միգրացիոն մի շարք այլ հարցեր քննարկել են Թուրքիայի նախագահն ու Իտալիայի վարչապետը:

Թեհրանը դեռ պատրաստ է բանակցելու՝ ամուր և կայուն համաձայնության համար։ Հիմա արդեն Վաշինգտոնը պետք է որոշի՝ ցանկանո՞ւմ է  համաձայնությունը կայանա, թե՞ շարունակում է իր միակողմանի պահանջները. Ամիր Աբդոլլահիան:

Եվրամիությունը չի պատրաստվում պատերազմել Ռուսաստանի դեմ. Բորել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում