Օրը՝ 60 վայրկյանում | 04.07.2022

ԳԳոհար Սարգսյան

Ժողովրդավարության ամրապնդման հարցում մեր կառավարությունների միջև համագործակցությունը և երկուստեք հանձնառությունը տալիս են շոշափելի արդյունքներ. Փաշինյանը՝ Բայդենին:

Արարատ Միրզոյանը Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղարին է ներկայացրել ՀՀ դիրքորոշումը տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման գործընթացների նկատմամբ:

Եվրամիության համար կարևոր է կայունության, անվտանգության և խաղաղության հաստատումը Հարավային Կովկասում, և կառույցը ջանքեր է գործադրում Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման, ապագա խաղաղության պայմանագրի հարցում. տեղի է ունեցել Միշել-Ալիև հեռախոսազրույցը:

Իրանը որոշել է մրցակցել Ռուսաստանի հետ նավթի չինական շուկայի համար. Bloomberg:

Ռուսաստանը կողմ է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդլայնմանը:

Կիևի պահանջով Թուրքիան հացահատիկ տեղափոխող ռուսական բեռնատար նավ է կալանել:

Հունիսի 27-ից հուլիսի 3-ը Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 174 նոր դեպք, առողջացել է 62 քաղաքացի, մահվան դեպք չի գրանցվել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում