Յուլիս 2-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ԱԱրևիկ Աբելյան

4 Յուլիսին Հայաստան պիտի ժամանէ Հնդկաստանի Արտաքին գործոց նախարարութեան Արևմտեան ուղղութեան քարտուղարը:

Տարածքային կառավարման և ենթակառուցուածքներու փոխ նախարարը հիւրընկալեց ՄԱԿ-ի Տիեզերքի գործերով Փեքինի գրասենեակի փորձագէտները:

Երևան ռուսաստանցիներուն համար զբօսաշրջային ամէնէն նախընտրելի ուղղութիւններէն մէկն է:

Երկրաշարժ Իրանի Հորմոզկան նահանգին մէջ. կայ առնուազն 5 զոհ և 44 վիրաւոր:

Ամերիկան Ուքրանիոյ 820 միլիոն տոլարի ռազմական աջակցութեան նոր փաթեթ պիտի տրամադրէ. Փենթակոն:

Աշխարհը հետաքրքրությունը կը կորսնցնէ ուքրանական հակամարտութեան նկատմամբ. Զելենսքի:

Արևմտեան պալքաններու դանդաղ համարկումը Եւրամիութեան Պրիւքսէլի խայտառակութիւնն է. Հունկարիոյ Արտաքին գործոց նախարար:

Ֆինլանտայի Արտաքին գործոց նախարարին կարծիքով՝ Ռուսաստանի և միւս երկիրներու միջև «երկաթէ պատ» յայտնուած է։

Թեհրան կտրականապէս դեմ է Սուրիոյ հիւսիսը Թուրքիոյ ռազմական գործողութեան. Ապտոլլահիան:

Ուզպեքիստանի մէջ Քարաքալփաքստանի կարգավիճակի փոփոխութեան դէմ բողոքի շարժումներ սկսած են: 

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում