ԼԼիլիթ Ասատրյան

Քարաթափում Մովսես-Նորաշեն ավտոճանապարհին

Քարաթափում Մովսես-Նորաշեն ավտոճանապարհին

Հունիսի 29-ին՝ ժամը 08։06-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մովսես-Նորաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Մովսեսի հենակետից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մովսես-Նորաշեն ավտոճանապարհի մոտ 3-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհահատվածը դարձել է երկկողմանի փակ։

Փրկարարները քարերը հեռացրել են ավտոճանապարհի երթևեկելի հատվածից․ երթևեկությունը վերականգնվել է։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում