ԼԼիլիթ Ասատրյան

Տեխնիկական աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 29-ից հուլիսի 5-ը Արցախի ամբողջ տարածքում դադարեցվելու է գազամատակարարումը

Տեխնիկական աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 29-ից հուլիսի 5-ը Արցախի ամբողջ տարածքում դադարեցվելու է գազամատակարարումը

«Արցախգազ» ՓԲԸ-ից հայտնում են, որ Արցախի տարածք մտնող մայրուղային բարձր ճնշման գազատար խողովակի վրա տեխնիկական աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 29-ից մինչև հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ամբողջ տարածքում դադարեցվելու է գազամատակարարումը։

«Արցախգազ» ՓԲ ընկերությունն այս առթիվ հայցում է իր բոլոր բաժանորդների ներողամտությունը և հորդորում համապատասխանաբար պլանավորել գազասպառումը՝ պահպանելով անվտանգության բոլոր կանոնները։

Աշխատանքների ավարտի և գազամատակարարման վերականգնման մասին հանրությունը լրացուցիչ կտեղեկացվի։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում