ԼԼիլիթ Ասատրյան

Արմավիր համայնքի երեք գյուղերում մոդուլային մանկապարտեզներ կկառուցվեն

Արմավիր համայնքի երեք գյուղերում մոդուլային մանկապարտեզներ կկառուցվեն

ՀՀ պետական բյուջեի միջոցներով Արմավիր համայնքի երեք գյուղերում` Այգեվանում, Լենուղիում, Նորավանում, կկառուցվեն մոդուլային մանկապարտեզներ: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանը:

Մանկապարտեզներից յուրաքանչյուրի նախագծային արժեքը գերազանցում է 800 միլիոն դրամը` ներառյալ տարածքի բարեկարգումը և մանկապարտեզի ամբողջական կահավորորումը, նախատեսված ընդունել մինչև 144 երեխայի:

Այգեվան և Լենուղի գյուղերի մանկապարտեզների նախագծերը արդեն պատրաստ են, Նորավանում՝ ընթացքի մեջ: Առաջիկա շաբաթներին շինարարական աշխատանքների համար կհայտարարվեն մրցույթներ, շինարարական աշխատանքների մեկնարկը կտրվի այս տարվա ընթացքում:

Հետխորհրդային տարիներից ի վեր Այգեվանի, Լենուղու և Նորավանի երեխաները առաջին անգամ հնարավորություն կունենան հաճախելու մանկապարտեզ իրենց բնակավայրերում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում