ԳԳևորգ Թոսունյան

Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովմանն ուղղված ծրագիր Շիրակի մարզում

Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովմանն ուղղված ծրագիր Շիրակի մարզում

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը ներկա է եղել ԵՄ Գենդերային հավասարությանն ուղղված գործողությունների ծրագրի մեկնարկին, որին մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը, հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների ներկայացուցիչներ։

Միջոցառման նպատակը Հայաստանում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովմանն ուղղված հարցերի քննարկումն էր, որը մշակել է ԵՄ-ն՝ հիմնվելով Հայաստանի իշխանությունների, կանանց հարցերով զբաղվող կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության դերակատարների և ԵՄ անդամ երկրների հետ խորհրդակցությունների վրա։

Մասնակիցները ներկայացրել են իրենց ոգեշնչող պատմությունները, որոնք ուղղված են եղել կարծրատիպերի հաղթահարմանը, ներառական և հավասար միջավայրի ապահովմանը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում