Յունիս 21-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ԱԱրևիկ Աբելյան

ԵԱՏՄ-ն կ՛անցնի միաւորման ներուժի բացայայտման փուլ՝ ի շահ ընդհանուր տնտեսական տարածքի ստեղծման և կայուն տնտեսական աճի. Հայաստանի վարչապետ:

Այսօր Ոստիկանութեան զօրքերը մեծ վաստակով կը ներկայանան իրենց կազմաւորման յոբելեանին. Նիկոլ Փաշինեանի ուղերձը:

Վերին Լարսի անցակէտի մօտակայքը մաքսային հսկողութեան գօտիի լրացուցիչ տարածք պիտի յատկացուի:

Սկիզբ առաւ առաջին դասարանցիներու՝ Հայաստանի պետական հանրակրթական դպրոցներուն մէջ յայտագրելու գործընթացը:

Մարդ-արջ խնդիրը ահաւոր է Հայաստանի տարբեր մարզերուն մէջ․ Վայրի բնութեան հիմնադրամի ահազանգը

Ռուսաստանը Ուքրանիոյ մէջ իր ամբողջ ներուժը չօգտագործեր. Լեհաստանի վարչապետ:

Ուքրանիան հարուածներ հասցուցած է Ռուսաստանի սև ծովու հորատման հարթակներուն:

Սևերոտոնեցքի քով ուքրանացի պահեստազօրայիններ յանձնուած են ռուսական կողմին :

Ամերիկան յայտարարեց, որ Մաքրոնն ու Շոլցը հրաժարած են կատարել Զելենսքիի պահանջը:

Մաքրոնը մերժեց կառավարութեան հրաժարականը:

Տմիթրի Մուրատով Նոպէլեան մրցանակը վաճառած է 103,5 միլիոն տոլարով. գումարը կը փոխանցուի ԵՈՒՆԻՍԵՖ-ին:

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում