ԳԳոհար Սարգսյան

Երևանի ավագանու որոշմամբ Մալխաս Ամոյանին անհատույց սեփականության իրավունքով բնակարան կտրամադրվի

Երևանի ավագանու որոշմամբ Մալխաս Ամոյանին անհատույց սեփականության իրավունքով բնակարան կտրամադրվի

Ավագանին ընդունեց Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու որոշման նախագիծը։

Նախատեսվում է Լենինգրադյան փողոցի համար 23/13 շենքի 92․3 ք. մ ընդհանուր մակերեսով բնակարանն անհատույց սեփականության իրավունքով տրամադրել հունահռոմեական ոճի 2021 թվականի Աշխարհի և 2022 թվականի Եվրոպայի մեծահասակների առաջնության ոսկե մեդալակիր Մալխաս Ամոյանին։

Նախագծի մշակման և ընդունման համար հիմք են հանդիսացել մարզիկի բարձր պրոֆեսիոնալիզմը և բնակարանային պայմանների բարելավման խիստ անհրաժեշտությունը։

Ամոյանը բնակվում է ծնողների, քրոջ և եղբոր հետ 67․7 ք. մ մակերեսով տանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում