Օրը՝ 60 վայրկյանում | 20.06.2022

ԳԳոհար Սարգսյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մինսկում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին:

Արցախի նախագահն Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ է հրավիրել:

Հայաստանում հավաքների, ինչպես նաև խոսքի ազատության իրավունքներն ընդհանուր առմամբ հարգվել են. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրել է Աննա Վարդապետյանի թեկնածությունը:

Ուկրաինան Արևմուտքից զենք չստանալու դեպքում պատրաստ է «բահերով» կռվելու. Կուլեբա:

Ռուսաստանը ռեկորդային քանակությամբ նավթ է մատակարարել Չինաստան:

Դոնեցկում ուժգին պայթյուններ են որոտացել:

Մակրոնին դժվարություններ են կանխատեսել Ֆրանսիայի խորհրդարանի ընտրություններից հետո:

Հնդկաստանում ջրհեղեղներից տուժել են միլիոնավոր մարդիկ:

Հունիսի 13-19-ը Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 60 նոր դեպք, առողջացել է 25 քաղաքացի, մահվան դեպք չի գրանցվել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում