Օրը՝ 60 վայրկյանում | 16.06.2022

ԳԳոհար Սարգսյան

Վարչապետը Նոբելյան մրցանակակիր Արտեմ Փաթափությանին պարգևատրել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով:

Արմեն Գրիգորյանը և Բելառուսի անվտանգության խորհրդի պետական քարտուղարը քննարկել են հայ-բելառուսական համագործակցության օրակարգը:

Մենք մեր բարեկամների համար դժվար օրերի ընկեր ենք. Էբրահիմ Ռայիսին` Ալեն Սիմոնյանին:

Քննարկվել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազների հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները:

ՈՒԵՖԱ-ն շարունակելու է աջակցել ՀՀ-ում ֆուտբոլի զարգացմանը. Փաշինյանն ընդունել է Ալեքսանդր Չեֆերինին:

ԱՄՆ-ն Կիևին հավելյալ 225 մլն դոլարի մարդասիրական և 1 մլրդ դոլարի ռազմական աջակցություն կտրամադրի:

Էմանուել Մակրոնը, Մարիո Դրագին և Օլաֆ Շոլցը ժամանել են Կիև։

Դոնբասում ամեն օր զոհվում կամ վիրավորվում է մինչև 1000 ուկրաինացի զինվոր. Արախամիա:

ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան Ջուլիաննա Սմիթը հույս է հայտնել, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հարցը կլուծվի «ոչ հեռավոր ապագայում»։

Թուրքիան լիակատար սնանկացման եզրին է. էկոնոմիկայի նախկին նախարար Բաբաջան:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում