Օրը՝ 60 վայրկյանում | 14.06.2022

ԳԳոհար Սարգսյան

Հայաստանի վարչապետը և Կատարի արտգործնախարարը քննարկել են հարաբերությունների հետագա զարգացման ու ամրապնդման հարցերը:

Վարչապետ Փաշինյանը Կատարի գործարար խորհրդի անդամների հետ քննարկել է Հայաստանում ներդրումային ծրագրերը:

Դոհայում բացվել է «Արաբերեն հաղորդագրություններ Հայաստանից. ժառանգություն՝ մշակութային երկխոսության համար» ցուցադրությունը:

Արտգործնախարարը Բուլղարիայի նախագահին է ներկայացրել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը:

Հայաստանի պաշտպանության փոխնախարարը և Ֆրանսիայի զինված ուժերի նախարարը քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստանի և Ֆրանսիայի համագործակցության հարցերը:

Տեղի է ունեցել Արցախի բռնազավթված տարածքների մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհրդի անդրանիկ նիստը:

Բայդենը մտադիր է մասնակցել 2024 թվականի նախագահական ընտրություններին:

Գնդակոծվել է Դոնեցկի ծննդատունը:

Զելենսկին Ուկրաինայի դեսպանատներից պահանջել է ձեռք բերել հաուբիցներ և զրահամեքենաներ:

Եվրամիությունը պետք է վերջ տա Ուկրաինայի անդամակցության շուրջ վեճերին. Անտոնիո Կոստա:

 

 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում