Պատերազմական հանցագործության դեպքով հարուցվել է 2000 գործ. 5-ը՝ պետական դավաճանության մեղադրանքով

ԼԼիլիթ Ասատրյան

Արցախի ԱԱԾ-ն այս շաբաթ հայտարարեց՝ բացահայտել է պետական դավաճանության դեպք: Մեխանիզմն արդեն ծանոթ է: Թիրախավորվում են զինվորականները, նրանց հետ կապ են հաստատում կանանց նկարներով բացված օգտահաշիվներից, հաստատում անձնական շփում, հետո գումար փոխանցում՝ առաջարկելով պետական ու ռազմական գաղտնիքներ հաղորդել:

Պետական դավաճանության այդպիսի 5 գործ էլ Հայաստանում է քննվում, իսկ պատերազմական այլ բնույթի հանցագործությունների՝ ավելի քան 2000 գործ. կռվի համար նախատեսված զենքը Հայաստան տեղափոխելու դեպքերից մինչև ծառայակիցների ու ենթակաների կյանքի գնով փախուստ մարտադաշտից:

Ընդ որում, ենթադրյալ հանցագործների շարքում բարձրաստիճան զինվորականներ կան՝ ընդհուպ գեներալ-լեյտենանտի, գեներալ-մայորի կոչումներով:

Հայաստանի Հանրապետությանը անվերապահ ծառայելու խոստում տվածներից 32-ի մեղքն արդեն ապացուցված է, մոտ 800-ի վերաբերյալ գործերը դեռ քննության փուլում են: 

Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում