Յունիս 9-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ԱԱրևիկ Աբելյան

Նիկոլ Փաշինեան ընդունեց  Ռուսաստանի Արտաքին գործոց  նախարար Սերգեյ Լաւրովը:

Հայաստան կը շարունակէ հաւատալ, որ խաղաղապահները ի վիճակի են վերականգնել Նոյեմբեր 9-ի յայտարարութեամբ հաստատուած ստատուս քվոն. Միրզոյեան:

Ճանապարհային ուղիներու ապաշրջափակումը հիմնուելու է Հայաստանի տարածքի ինքնիշխանութիւնը յարգելու վրայ. Լաւրով:

Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւնը չէ լուծուած, և այն պէտք է լուծուի. Տիգրան Մկրտչեան:

Հայաստանն ու Ատրպէյճանը հնարաւորութիւն ունին յառաջընթաց արձանագրելու  կարգաւորման գործընթացին մէջ. Տոնֆրիտ:

Ալեն Սիմոնեան Եւրոպայի խորհուրդի խորհրդարանական վեհաժողովի գլխաւոր քարտուղարին հետ հանդիպման շեշտեց  հայ գերիներու անյապաղ հայրենադարձման հարցը:

Հայաստանը Եւրոպայի խորհուրդի կայուն և վստահելի գործընկերն է. Վենետիկի յանձնաժողովի նախագահը՝ Վահագն Խաչատուրեանին:

Մևլութ Չաւուշօղլուն ընդունեց Պոլսոյ Հայոց Պատրիարքը և Վատիկանի մէջ Հայ Առաքելական Եկեղեցւոյ ներկայացուցիչը:

Եւրասիական տնտեսական միութեան մէջ  կրնան անդամակցիլ երկիրներ, որոնք երբևէ չեն եղած Խորհրդային Միութեան կազմին մէջ. Օւերչուկ

ՄԱԳԱՏԷ-ն Իրանը դատապարտող բանաձև  ընդունեց. Թեհրան արձագանգեց:

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում