ՎՎահե Դավթյան

Ադրբեջանական կողմում հայտնված Բերձորի 69-ամյա բնակիչը խաղաղապահների միջնորդությամբ փոխանցվել է արցախյան կողմին

Ադրբեջանական կողմում հայտնված Բերձորի 69-ամյա բնակիչը խաղաղապահների միջնորդությամբ փոխանցվել է արցախյան կողմին

Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունից տեղեկացնում են, որ հունիսի 1-ին ոստիկանության հերթապահ մասում հաղորդում էր ստացվել Բերձոր քաղաքի 69-ամյա բնակիչ Ա.Ա.-ի անհետ կորելու մասին:

Ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի և ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի ծառայողների համատեղ իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ վերջինս մոլորվել և հայտնվել է ադրբեջանական կողմում:

Խաղաղապահների միջնորդությամբ տարված բանակցությունների արդյունքում հունիսի 9-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Ա.Ա.-ն փոխանցվել է ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի ծառայողներին:

Հանգամանքները պարզվում են:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում