ՆՆարե Թադևոսյան

Հայաստանի բուհերի ղեկավարները պատրաստակամություն են հայտնել աջակցել Արցախի բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումներին

Հայաստանի բուհերի ղեկավարները պատրաստակամություն են հայտնել աջակցել Արցախի բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 8-ին ընդունել է ՀՀ մի շարք բուհերի ղեկավար կազմերի ներկայացուցիչների:

Հանդիպմանը քննարկվել են Արցախի Հանրապետության բարձրագույն կրթության բնագավառին վերաբերող հարցեր: Նախագահ Հարությունյանը շեշտել է, որ Արցախի Հանրապետության զարգացման և հզորացման բոլոր երկարաժամկետ ծրագրերի հաջողությունը պայմանավորված է կրթության և գիտության  որակով, և ԱՀ իշխանությունների նպատակը Արցախում ժամանակակից պահանջներին համապատասխանող կրթական համակարգ ունենալն է:

Հյուրերը պատրաստակամություն են հայտնել աջակցել բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխման աշխատանքներին:

Հանդիպմանը մասնակցել են նաև ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը և ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում