ԼԼիլիթ Ասատրյան

Շիրակի մարզպետը մասնակցել է Վերջին դասի տոնական միջոցառումներին

Շիրակի մարզպետը մասնակցել է Վերջին դասի տոնական միջոցառումներին

Լեռնուտի դպրոցը 14 աշակերտ ունի։ Միակ շրջանավարտ Աբրահամ Մելոյանի համար դպրոցի բոլոր աշակերտներով էին միջոցառում կազմակերպել։ Հատկապես ոգևորիչն աշակերտների համար Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի ներկայությունն էր։ Այդ մասին ասված է Շիրակի մարզպետարանի Ֆեյսբուքի էջում:

 
Возможно, это изображение 2 человека и люди стоят
 

«Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Շիրակի մարզպետը շնորհավորել ու բարի երթ է մաղթել․ «Ձեզ նման ես էլ եմ հուզվել: Մեծ է հուզմունքը, երբ տեսնում ենք, որ անկախ շենքային պայմաններից, անկախ աշակերտների թվաքանակից՝ նույն հոգատար վերաբերմունքը կա։ Պատահական չէ մեր ընտրությունը, շատ ուրախ եմ, որ պարոն Կարապետյանի հետ աշխատանքային մոդելը փոխել ենք և այցելել ենք Լեռնուտ, որը խոսում է բոլոր խնդիրների նկատմամբ մեր հանընդհանուր մոտեցման մասին։ Շենքային պայմանները, դպրոցի խորդուբորդ ճանապարհը խնդիրներ են, որոնց լուծման համար մենք քայլեր կձեռնարկենք։ Բայց ես վստահ եմ, որ մեր միակ շրջանավարտը՝ այս փայլուն պատանին, մեր ապագան կերտողն է լինելու, և ինքն էլ, երբ գա ժամանակը, հոգատարություն կցուցաբերի իր ծննդավայրի նկատմամբ»։

 
Возможно, это изображение 11 человек, ребенок, люди стоят и в помещении
 

Շիրակի մարզպետը մասնակցել է նաև հարազատ՝ թիվ 20 դպրոցի «Վերջին դասի» տոնական միջոցառմանը: «Իրապես, այսօր ես զգացի այն նույն հուզմունքը, ինչ զգացել էի իմ ավարտական միջոցառման ժամանակ։ Ես խորապես համոզված եմ, որ դպրոցը մեր երկրորդ տունն է։ Իմ ուսումնառության տարիներին նորակառույց անգլիական դպրոցում սովորելը մեծ պատիվ էր, վստահ եմ, որ այդ պատվի գիտակցումն ունեք և դուք այսօր։ Բայրոնի անվան դպրոցն ինձ համար դարձավ այցեքարտ, այս դպրոցում երեխայի անհատականությունը պահվում էր։ Ուզում եմ երախտիքի խոսքեր հղել իմ ուսուցիչներին, որովհետև հենքային կրթությունը մարդ ստանում է դպրոցում։ Հիշում եմ բոլորին։

 
Возможно, это изображение 20 человек, люди стоят и в помещении
 
Ես ուզում եմ, որ ինձ չտեսնեք որպես Շիրակի մարզպետի կամ նախկին պատգամավորի, այլ՝ որպես «բայրոնցու»։ Նաև դպրոցից ստացած գիտելիքի շնորհիվ եմ ես հաջողության հասել, վստահ եմ՝ դուք այն կկրկնապատկեք ու կեռապատկեք։
 
Հնարավոր է սա 8 մարդ, մարդիկ նստած են և մարդիկ կանգնած ենը-ի նկարն է
 
Նշենք, որ 2022-ին Շիրակի մարզում դպրոցին հրաժեշտ է տալիս 1689 տասներկուերորդ դասարանցի, 9-րդ դասարանն ավարտում է 2792 աշակերտ»,- նշված է գրառման մեջ:
 
Հնարավոր է սա 6 մարդ, մարդիկ կանգնած են և ներսումը-ի նկարն է
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում